ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ենթագիտակցական ակնածանք Եկեղեցու նկատմամբ

 Ենթագիտակցական ակնածանք Եկեղեցու նկատմամբ
06.05.2024 | 12:01

Իշխանությունն ամենատարբեր եղանակներով թիրախավորում է եկեղեցին (ծաղր, սարկազմ, սպառնալիք, ատելության խոսք և այլն):

Իշխանության քարոզչությունը միշտ հրաշալի է աշխատել (միակ աշխատող բանը), սակայն այս դեպքում գործելու է հայ ավանդական «Ձեր սրած բիզը…» խոսքը:

Վեց տարի շարունակ որքան էլ խաբված լինի ժողովուրդը, այնուհանդերձ, նրա գենետիկ հիշողության, ենթագիտակցության մեջ այնքան խորն է նստած ակնածանքը եկեղեցու նկատմամբ, որ իշխանության քարոզչությունը ատելությամբ է ընդունվում անգամ նրա համակիրների կողմից:

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3424

Մեկնաբանություններ